Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Մոդեռնից պոստմոդեռն»

«Մոդեռնից պոստմոդեռն»
08.09.2015 | 19:01

«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, հերթական անակնկալն է մատուցում արվեստասեր հանրությանը՝ կազմակերպելով բացառիկ ցուցահանդես: Ցուցահանդեսը կրում է «Մոդեռնից-պոստմոդեռն» խորագիրը:

Ցուցահանդեսին ներկայացված են այնպիսի հեղինակների աշխատանքներ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Լևոն Թութունջյանը, Սալվադոր Դալին, Մինաս Ավետիսյանը, ժամանակակիցներից՝ Արա Ալեքյանը, Համլետ Հովսեփյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Աշոտ Հարությունյանը, Ներսես Մելիքյանը, Նարեկ Ավետիսյանը, Մերի Մունը, Գարիկ Կարապետյանը, Արման Համբարձումյանը, Հարություն Զուլումյանը, Նարինե Զոլյանը:
ՈՒշագրավ է, որ ցուցահանդեսին հանդես կգան նաև Փարիզը նվաճած ճանաչված դիզայներներ Թառլոյան եղբայրները:
Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 11 – հոկտեմբերի 24-ը :

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ